Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ալաշկերտ»-ը չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի ԲԱՏԷ-ի արգելքը

«Ալաշկերտ»-ը չհաղթահարեց Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլի ԲԱՏԷ-ի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուրընկալելով բելառուսական ԲԱՏԷ-ին՝ զիջեց 1։3 հաշվով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը մեկնարկային րոպեներին նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռքը։ Խաղի 21-րդ րոպեին դարպասապահի դիմաց միայնակ դուրս գալով հայկական թիմին առաջ մղեց Ուրոշ Նենադովիչը։ Սակայն 2 րոպե անց ԲԱՏԷ-ն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Գորդեյչուկը։

Առաջին կեսի 35-րդ րոպեին ԲԱՏԷ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միխայիլ Գորդեյչուկը՝ հաշիվը դարձնելով 1։2։ Երկրորդ կեսում ԲԱՏԷ-ն գերազանցում էր հայկական թիմին և առավելությունը գոլի վերածվեց 79-րդ րոպեին. գոլն իր ակտիվում գրանցեց Մաքսիմ Վոլոդկոն։ Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով ու «Ալաշկերտ»-ը չկարողացավ պարտմություն կերտել հայկական ակումբային պատմության մեջ՝ չհաղթահարելով երկրորդ փուլի արգելքը։

Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Երկու խաղերի ընդհանուր 2։4 հաշվով ԲԱՏԷ-ն դուրս եկավ ՉԼ 3-րդ փուլ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am