Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Քայլելու հմտությունը» կինոնկարի հերոսը պայքարում է նոր կյանք սկսելու համար

«Քայլելու հմտությունը» կինոնկարի հերոսը պայքարում է նոր կյանք սկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գդանսկի համալսարանի փիլիսոփայության բաժինն ավարտած լեհ ռեժիսոր Մարչին Կոպեչի ֆիլմը պատմում է Պյոտրի մասին, որը Վարշավայի մաֆիայի նախկին անդամ է: Նա  որոշում է բանտից դուրս գալուց հետո նոր կյանք սկսել: Պյոտրը ստիպված է լինում տարբեր խոչընդոտներ հաղթահարել նպատակին հասնելու համար: Կինոնկարն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի մրցույթում: Ֆիլմի մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Բազմաթիվ հերոսներից որոշեցի աշխատել Պյոտրի հետ, քանի որ չնայած նրա կյանքի դրամատիկ պատմությանը` հարազատների մահվանը, ծեծին, ջարդին, Պյոտրի աչքերում հետաքրքիր հանգստություն, խաղաղություն կար, ինչը  ստիպեց ինձ ընտրել նրան: Ընդգծեմ, որ Ֆիլմում Պյոտրի հայրը սպանում է մորը. իրապես այդպես է եղել»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց Մարչին Կոպեչը:

Գլխավոր հերոսը բանտից դուրս գալուց հետո խնամում է տարեց մարդկանց, հոգ տանում նրանց մասին:

«Պյոտրի օրինակից ելնելով` ցանկանում եմ ասել, որ եթե մարդիկ ցանկանում են փոխել իրենց կյանքը, անգամ ամենաանհավանական դժվարությունների դեպքում կարող են ամեն բան նորից սկսել: Մարդկային բնավորության այդ գիծը` համառությունն ու ուժը ինձ շատ հետաքրքիր է»,-շեշեց նա:

Վարշավայի մաֆիայի նախկին անդամ Պյոտրը  որոշում է բանտից դուրս գալուց հետո նոր կյանք սկսել: Բայց նրա դեպքում նոր կյանք սկսելը հեշտ չէ: Նա հանդիպում է  արվեստագետ Մագդային. վերջինս, Պյոտրի  ողբերգական պատմությունից հուզված, որոշում է տիկնիկային անիմացիայի միջոցով  պատկերել նրա կյանքը:  Այդ  ընթացքում Պյոտրն իր առաջին օրինական աշխատանքն է ստանում ապաստանում որպես օգնական: Մագդայի տանը տիրող ջերմ մթնոլորտի, ինչպես նաև անօգնական տարեց մարդկանց հետ աշխատելու շնորհիվ Պյոտրը նոր սկզբի և խորին վերափոխության հնարավորություն է ստանում: Բայց նա կկարողանա՞ օգտվել այդ հնարավորությունից:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am