Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ երկու կին բերման է ենթարկվել

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ երկու կին բերման է 
ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երկու կին բերման է ենթարկվել Նոր Նորքի  ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:  

ԶԼՄ-ներում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյանն է, ում մոտից 7 սանտիմետրանոց ասեղներ են հայտնաբերվել:

Հուլիսի 12-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման 14 մեղադրյալների գործով դատական նիստը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am