Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՆ-ին հարկավոր են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ. Քննարկվում է նախարարության կառուցվածքի լրջագույն փոփոխության հարցը

ՊՆ-ին հարկավոր են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ. Քննարկվում է 
նախարարության կառուցվածքի լրջագույն փոփոխության հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պաշտպանության նախարարությունը քննարկում է նախարարության կառուցվածքի լրջագույն փոփոխության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը`պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են Գլխավոր շտաբի պետերի տեղակալների հաստիքների, այդ թվում՝ Հայկազ Բաղմանյանի հաստիքի կրճատման մասին տեղեկությունները:

 «Առաջիկա շաբաթվա ընթացքում գործընթացն ամփոփվելու է: Որևէ պաշտոնի կրճատման մասին խոսելն այսօր շատ վաղաժամ է: Հայկազ Բաղմանյանը երկար ճանապարհ անցած սպա է, ով կատարում է իր գործառույթը, որևէ կադրային փոփոխություն ՊՆ-ն նախապես չի մեկնաբանում: Նամանավանդ, որ նշված պաշտոնյան նշանակվում ու ազատվում է ՀՀ Նախագահի կողմից: Բայց նման մտադրություն այս պահին չկա»,- ասաց Սարգսյանը:

Նախարարի խոսքով` փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են կառուցվածքային ստորաբաժանումները: Նա բացատրեց, որ եթե վարչության կազմում արհեստականորեն ձևավորված են բազմաթիվ բաժիններ՝ իրենց բաժնի պետերով, տեղակալներով և այլն, իրենք մարդկանց առաջարկում են նոր գործառույթներն իրականացնել փոխլրացնող սկզբունքով, որն աշխատանքի արդյունավետությունը պետք է կտրուկ բարձրացնի:

«Մեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու։ Այսինքն՝ կոնցեպտը ստորաբաժանումների կրճատումն է, առանց մեծ քանակի հաստիքների կրճատման: Բոլոր նրանք, ովքեր կրճատվելու են, ստանալու են հնարավորություն զորքերում ծառայությունը շարունակելու: Մենք մտադիր չենք փողոցում մարդ թողնել, մտադիր ենք մեր արդյունավետությունը բարձրացնել»,- ասաց ՊՆ նախարարը:

Անդրադառնալով վերջերս Ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը՝ Սարգսյանը նշեց, որ ծառայության սահմանային տարիքն ուղղակի բարի ցանկություն չէ: Նրա խոսքով` Գլխավոր շտաբի պետի հետ որդեգրել են մի մոտեցում, որ ծառայության սահմանային տարիքը դա ուղղակի բարի ցանկություն չի, դա օրենսդրությամբ է սահմանված, որից հետո ծառայության արդյունավետությունը նվազում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am