Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունն «Էլեկտրոնային Հայաստան» ստեղծելու ճանապարհին իրականացնում է նոր բարեփոխումներ

Կառավարությունն  «Էլեկտրոնային Հայաստան» ստեղծելու ճանապարհին իրականացնում է նոր բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական մարմինների կողմից լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար վարվող գրանցամատյանները կթվայնացվեն և կստեղծվի միասնական էլեկտրոնային գրանցամատյան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ միջոցառումները նախատեսող  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի կառավարության հունիսի 29-ի նիստում:

Արդյունքում տեխնոլոգիական փոխգործելիության տեսանկյունից բոլոր պետական մարմինները միևնույն ծառայությունները մատուցելիս հնարավորություն կունենան մատուցել դրանք էլեկտրոնային տարբերակով՝ կիրառելով նույնական չափանիշներ և կստեղծվի միասնական տեղեկատվական բազա:

Ներկայումս պետական մարմինների կողմից վարվում է լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման  թղթային գրանցամատյաններ: Վերջինները համակարգված չեն, վարվում են առանձին մարմինների կողմից և դրանցում ներառվող տեղեկատվությունը տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով:  Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը:

Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

Լիցենզիաների  էլեկտրոնային գրանցամատյանի ու  ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման  էլեկտրոնային միասնական գրանցամատյանի համակարգի ներդնումը  խթան կհանդիսանա  «Էլեկտրոնային Հայաստան» ստեղծելու ճանապարհին էլեկտրոնային կառավարման զարգացմանը, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակը և հասանելիությունը հանրության լայն զանգվածի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am