Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: 

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։

Իր խոսքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտի զարգացման հետ կապված առաջիկա ծրագրերը և կարևորել բազմաթիվ հաջողություններին զուգահեռ, արձանագրվող թերացումներից հետևություններ անելու  անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am