Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կամ ծառայողների Էլեկտրոնային փոստի մինչեւ 90 օգտահաշիվներ են «կոտրանքի» ենթարկվել խորհրդարանի վրա հունիսի 23-ին կատարված կիբեռհարձակման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես հայտնել Է խորհրդարանի մամուլի քարտուղարը, տուժել Է խորհրդարանական սերվերի 9 հազար օգտատերերի գրեթե 1 տոկոսը:    
Այդ ցանցահենային հարձակման պատճառով, որպես նախազգուշական միջոց, անջատել են Համայնքների պալատի անդամների, Լորդերի պալատի պերերի եւ խորհրդարանի աշխատակիցների հեռավոր մուտքն աշխատանքային Էլեկտրոնային փոստ:  
Մամուլի քարտուղարը նաեւ նշել Է, որ Էլեկտրոնային փոստի «կոտրանքը» հնարավոր Է դարձել չափազանց պարզ նշանաբառերի պատճառով, որոնք չեն համապատասխանել խորհրդարանի համակարգչային ծառայության հանձնարարականներին:
Այժմ կատարվում Է հետաքննություն՝ պարզելու, թե որեւԷ տեղեկատվություն հայտնվել Է արդյոք ցանցահենների ձեռքում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am