Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է ներքին անվտանգության ուժերի գլխավոր տնօրենին

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է ներքին անվտանգության ուժերի գլխավոր 
տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հունիսի 23-ին հանդիպեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իմադ Օսմանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ի. Օսմանին արդյունավետ աշխատանք մաղթեց: 

Իմադ Օսմանը ներկայացրեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի կողմից ձեռնարկվող համալիր քայլերն՝ ուղղված հանրային աջակցության և վստահության բարձրացմանը, երկրի ներքին անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխարգելմանը և նվազեցմանը: 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը և դրա միջոցով հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քննարկվեցին ՀՀ Ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am