Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում մայրը թունավորել է հնգամյա աղջկան

Ադրբեջանում մայրը թունավորել է հնգամյա աղջկան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Քուսարի շրջանի գյուղերից մեկում մայրը թունավորել է սեփական 5-ամյա երեխային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը:

Հետաքննությունը պարզել է, որ մայրը՝ Լուիզա Սեյպուլաևան երեխայի կաթի բաժակի մեջ թույն է լցրել: Սեյպուլաևան խոստովանել է արարքը՝ ասելով, որ կաթը խառնել է միջատների դեմ նախատեսված միջոցի հետ ու տվել աղջկան:

Ոստիկանությունը ձերբակալել է մորը: Հետաքննությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am