Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզը շահագործման կհանձնվի օգոստոսին

 Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզը շահագործման կհանձնվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օգնության միության ֆինանսավորմամբ Ստեփանակերտում վերակառուցվում է «Սոսե» մանկապարտեզը: Այս մասին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ Դավիթ Ավանեսյանը՝ նշելով, որ 2015 թվականի օգոստոսից սկսվել են մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

«Այժմ ընթանում են մանկապարտեզի ներքին հարդարման, երեսպատման և բակի բարեկարգման աշխատանքները: Վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված է 429 մլն 827 հազար դրամ: Մանկապարտեզի շենքն շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա օգոստոսին»,- ասել է Դավիթ Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am