Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռեկտորը ՀՊՄՀ-ի Արցախում իրականացվելիք աշխատանքները համարում է ազգային կարևորագույն խնդիր

 Ռեկտորը ՀՊՄՀ-ի Արցախում իրականացվելիք աշխատանքները համարում է ազգային 
կարևորագույն խնդիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանում հյուրընկալվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը. նա կարևորել է նման հանդիպումները և նշել, որ համագործակցության շրջանակներում ԱրՊՀ մի խումբ ուսանողներ մագիստրատուրան կշարունակեն ՀՊՄՀ-ում:

Ռուբեն Միրզախանյանն ասել է, որ 3 տարի առաջ իրենք սկսել են համագործակցությունը ԱրՊՀ-ի հետ. այդ աշխատանքներն հաջողությամբ իրականացվում են: «Մեկ տարվա ընթացքում մեր համալսարանի մի խումբ դասախոսներ իրականացրել են վերապատրաստման դասընթացներ: Մենք համագործակցում ենք նաև գիտական նստաշրջաններում: Ուրախ եմ արձանագրել, որ արդեն երրորդ տարին է, ինչ մեր համալսարանի կողմից կազմակերպված ճամբարներին մասնակցում են նաև ԱրՊՀ ուսանողներ: Ի դեպ, ամառային մեր ճամբարներին աշխարհի 8 երկրներից մասնակցողների մեջ Արցախի ուսանողներն նախորդ տարի աչքի են ընկել իրենց ակտիվությամբ և բարձր ինտելեկտով,-ասել է Ռ. Միրզախանյանը։- Իսկ այս տարվա ամառային ճամբարին մասնակցելու են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսանողներ»:

Խոսելով երկու բուհերի կրթական, ինչպես նաև այլ ասպարեզներում համատեղ անելիքների մասին՝ Ռ. Միրզախանյանը նաև նշել է, որ համտեղ անելիքներ դեռ շատ կան: «Մեր համալսարանը՝ որպես Հայաստանում հատուկ մանկավարժական բուհ, կարող է և պետք է իր մասնակցությունը բերի Արցախի Հանրապետության կյանքում. Արցախում իրականացվելիք մեր աշխատանքները ազգային կարևորագույն խնդիր եմ համարում»,-ընդգծել է Ռ. Միրզախանյանը:

Միջոցառմանը հարցադրումներով և առաջարկություններով հանդես են եկել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am