Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ. ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար

Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ. ՄԱԿ-ի ծրագրի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտառային տարածքների ներսում անցանկալի երևույթների հետևանքով Հայաստանը կորցրել է շատ որակյալ անտառներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` այս մասին ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Հողերի և անտառների կայուն կառավարում հյուսիսարևելյան լեռնային լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը: Նրա խոսքով` Հայաստանում անտառածածկույթը կազմում է 334 հազար հեկտար, որից 270 հազարը գյուղատնտեսության նախարարության իրավասության տակ է, իսկ մոտ 70 հազարը` բնապահպանության նախարարության:

«Եթե նայենք արբանյակային պատկերներին, ապա կարող ենք ասել, որ նման տարածք իսկապես ունենք, սակայն ամբողջ խնդիրը 90-ական թվականներից մինչև այժմ անտառային տարածքների ներսում անցանկալի երևույթներն են: Մենք կորցրել ենք շատ որակյալ անտառ: Շատ քիչ հատվածներ են պահպանվել: Մեր ծրագրերով ցանկանում ենք ապահովել բարձրարժեք բնապահպանական անտառ և ներդնել էկոհամակարգային ծառայություններ ու այլ համակարգեր: Դրանով ցանկանում ենք այդ անտառներն ամբողջությամբ պահպանության տակ դնել և շատ քիչ մաս թողնել սանիտարական կամ անտառվերականգման հատման համար»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am