Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Իսպանիայում տապի պատճառով երկու մարդ Է մահացել


ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պիրենեյան թերակղզում հաստատված տապը Իսպանիայում երկու մարդու մահվան պատճառ Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրի 50 նահանգներից 22-ում հունիսի 19-ին սպառնալիքի բարձր մակարդակ Է պահպանում, չնայած անցած շաբաթվա վերջի համեմատությամբ ջերմաստիճանի որոշակի նվազմանը: Այդ մասին հայտնել Է Պետական օդերեւութաբանական գործակալությունը (Aemet):

Միայն Կատալոնիայում բժիշներն ընդունել են 147 մարդու, որոնք գանգատվում Էին տապի պատճառով վատ ինքնազգացողությունից, հայտնել Է Կատալոնիայի բժշկական շտապ օգնության ծառայությունը (SEM):

Հանգստյան օրերին Մադրիդում ջերմաչափի սյուները գերազանցել են 40 աստիճանը. Կադիսում նույնիսկ գիշերը 26,5 աստիճանից չեն իջել:

Սպասվում Է, որ հունիսի 19-ին Իսպանիայի միայն երեք նահանգներում՝ Կորդոբայում, Սեւիլիայում եւ Բադախոսում, ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը. այստեղ առաջվա պես գործում Է վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակը: Մնացած 19 նահանգներում հայտարարված Է «սպառնալիքի դեղին մակարդակ»: Թերակղզու մեծ մասում ջերմաստիճանը կլինի 37-39 աստիճան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ