Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գյումրիում անցկացվեց վազքի բարեգործական մրցույթ՝  «Ես վազում եմ հանուն հնարավորությունների» խորագրով

Գյումրիում անցկացվեց  վազքի բարեգործական մրցույթ՝  «Ես վազում եմ հանուն 
հնարավորությունների» խորագրով

ԳՅՈՒՄՐԻ, 11  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրիում հունիսի 11-ին «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կազմակերպել էր բարեգործական վազքի մրցույթ՝ հանուն Հայաստանում ապրող երեխաների հավասար հնարավորությունների: 7-12 տարեկան երեխաների համար մրցույթի վազքուղին կազմում էր 1կմ, իսկ 13 տարեկանից մեծ մասնակիցների համար՝  5 կմ, որը ձգվում էր  Վարդանանց հրապարակ-Սև Բերդ-Վարդանանց հրապարակ երթուղով:

Մինչև 12 տարեկան երեխաները վազում էին անվճար (1կմ), իսկ մյուսների մասնակցության վճարը` 1000 ՀՀ դրամ էր:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը: «Նպատակը նախ առողջ ապրելակերպը և մարաթոնային մշակույթը Գյումրի բերելն էր, բացի այդ՝ ունի նաև բարեգործական նպատակ՝ հավաքված գումարով ավելի խոցելի տղաների և աղջիկների համար սպորտային գույք ձեռք կբերվի»,-նշեց Արտակ Օրդյանը:

Մրցույթով տրվեց նաև տեղական հովանավորության ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հայ անհատ հովանավորների ու հայաստանյան ընկերությունների միջոցներով նպաստել առավել խոցելի երեխաների բարեկեցության ապահովմանը
Մրցույթն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարոթյուն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տղաներն ու աղջիկները ծնվում և արժևորվում են հավասարապես: Ծրագիրն ազգային մակարդակում կաջակցի սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը: Ծրագիրը կիրականացվի նաև համայնքային մակարդակով՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստող սոցիալական նորմերը:
Մրցույթի մասնակցության վճարներից հավաքված գումարներով «Վորլդ Վիժն»-ը սպորտային հագուստ ձեռք կբերի Գյումրիում կարիքի մեջ ապրող տղաների և աղջիկների համար՝ խթանելով թե՛ տղաների, և թե՛աղջիկների հավասար մասնակցությունը սպորտում:
Մրցույթը կազմակերպվում է Yerevan Half Marathon, Triclub Yerevan, և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am