Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ

Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ևս 
մեկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանում ձերբակալվել է «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական թևի անդամ Իսլամ Իսլամզադեն:

Այս մասին, ինչպես հաղորրդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Աղդամի շրջանի դատարանը Իսլամզադեին դատապարտել է նախնական 25 օրվա ազատազրկման և նա տեղափոխվել է Բարդեի քրեակատարողական հիմնարկություն:

Կուսակցության հարցերին, թե ինչու է ձերբակալվել Իսլամզադեն, ոստիկանությունը դեռևս պարզաբանումների չի տալիս:

Մայիսի 26-ին Ադրբեջանա-վրացական սահմանին ձերբակալվել է ընդդիմադիր Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ, Ազգային խորհրդի համակարգող մարմնի անդամ Գյոզալ Բայրամլըն:

Բայրամլըն մեղադրվում է մաքսանենգության և չհայտարարագրված գումարներ տեղափոխելու մեջ:

Դատարանը Բայրամլըին դատապարտել է 3 ամսվա նախնական ազատազրկման:

Ազգային խորհրդի փոխանցմամբ` Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելով, և դրանից հետո երկրում ճնշումներն առավել ակտիվացնելով, ալիևյան ընտանիքն իր միապետական իշխանությունն ամրապնդելու համար ընտրել է ժողովրդի շրջանում վախի մթնոլորտն ավելի մեծացնելու ճանապարհը:

Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը, որի ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց վիճակը, նրանց դատավարությունների ընթացքն ու արդյունքները, վերջին օրերին կատարված ձերբակալությունները և այլն:

Նիստի ժամանակ թարմացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, որում ներկայումս ներառված է 165 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am