Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

35 մարդ Է հոսպիտալացվել Թեհրանում կատարված ահաբեկչական գործողություններից հետո

35 մարդ Է հոսպիտալացվել Թեհրանում կատարված ահաբեկչական գործողություններից 
հետո
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 35 մարդ Է տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ ահաբեկիչների կողմից ձեռնարկված հարձակումներից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը, ISNA գործակալությանը հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Աբաս Զարենեժադը:

Նրա խոսքով՝ «նրանց անհրաժեշտ բուժօգնություն Է ցուցաբերվում»: ISNA-ն տարածել Է տուժածների անունների պաշտոնական ցուցակը, ինչպես նաեւ երկու զոհվածների վերաբերյալ առողջապահության նախարարության կողմից հաստատված տվյալները:

Հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում Իրանի խորհրդարանական համալիրի տարածք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա: Ստացված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, պահապաններից մեկը զոհվել Է, եւս ութը վերքեր են ստացել:

Ահաբեկիչները համանման ակցիա են իրականացրել իմամ Խոմեյնիի թանգարանում: Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել Է, որ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հաջողվել Է կանգնեցնել ահաբեկիչներին, որոնք ցանկանում են խնդիրներ ստեղծել երկրում: Ընդսմին, ինչպես նշում Է Mehr գործակալությունը, խոսնակը խորհրդարանի շենքում տեղի ունեցած հրաձգությունը համարել Է «ոչ մեծ միջադեպ»:

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել Է, որ ընդամենը Թեհրանում պլանավորվում Էր երեք ահաբեկչություն: Դրանցից մեկը հաջողվել Է կանխել: Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am