Մշակույթ

Գյումրիում  կայացավ  «Խազեր» երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ բացօթյա համերգ

2 րոպեի ընթերցում

Գյումրիում  կայացավ  «Խազեր» երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ բացօթյա համերգ

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Թատերական հրապարակում հունիսի 3-ին երեկոյան տեղի ունեցավ բացօթյա համերգ՝ «Խազեր» երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ:

«Խազեր» երգչախումբը հիմնվել է մոտ 4 տարի առաջ՝ մի քանի երիտասարդների կողմից, ում միավորում է սերը դեպի Կոմիտասի երաժշտությունը: «Խմբի հիմնման նպատակը հենց Կոմիտասի երգերի կատարումն էր, իսկ քանի որ նա վերծանում էր հայկական խազային գրառմամբ երաժշտությունը, ապա և որոշեցինք մեր խումբն անվանել «Խազեր», - «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց խմբիգեղարվեստական ղեկավարԱնիՆավասարդյանը:

Գաղափարի շուրջ խումբը Երևանում շատ արագ է ձևավորվում, որին հետևում են համերգային ծրագրերն ինչպես արտերկրում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: Կոմիտասյան մեղեդիների զուլալ ու անթերի կատարումը, ազգային մեղեդիները երիտասարդ սերնդին հասցնելու մեծ նպատակն արդեն իր ծիլերը գտել են նաև Գյումրիում ՝ մոտ մեկ ամիս առաջ «Խազեր»-ն արմատ գցեց նաև Գյումրիում. խմբի գյումրեցի երգիչների հորդորով՝ որոշվեց և մեկ խումբ էլ ստեղծվեց Գյումրիում:

Գյումրիում բացօթյա համերգին մասնակցեցին ինչպես երևանյան «Խազեր»-ը, այնպես էլ նորաստեղծ՝ Գյումրիում ստեղծված համանուն երգչախումբը: Գյումրեցիների ընդունելությունը հաստատեց՝ իրական ազգային ու կոմիտասյան երաժշտության պահանջարկը մեծ է:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում