Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանն աղետալիորեն կորցնում Է ժամանակը. Կուդրին

Ռուսաստանն աղետալիորեն կորցնում Է ժամանակը. Կուդրին
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանի իշխանությունները բարենորոգությունների պատրաստ չեն նույնիսկ «կորսված տասնամյակից» հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կուդրինը «կորսված տասնամյակ» Է անվանում այն վերջին 10 տարիները, երբ Ռուսաստանի տնտեսական աճը միջին հաշվով կազմել Է ընդամենը 1 տոկոս, այն դեպքում, երբ Վլադիմիր Պուտինի կառավարման առաջին երկու ժամկետներում այդ ցուցանիշը հասնում Էր 7 տոկոսի:

«Ռուսաստանն աղետալիորեն կորցնում Է ժամանակը: Ցավոք, իշխանությունները կառուցվածքային փոփոխությունների անցկացման անհրաժեշտությունը գիտակցում են շատ դանդաղ»,- ասել Է Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավարը: Կուդրինը նաեւ Bloomberg-ին պատմել Է, որ կասկածում Է, թե Պուտինը լիովին հավանություն տա 2018 – 2024 թվականներն ընկած ժամանակաշրջանում Ռուսաստանի զարգացման՝ իր առաջարկած ռազմավարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am