Մեկնարկել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը
11:11, 1 Հունիս 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում աշխատանքն Է սկսել XXI Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2017): Համաժողովի գլխավոր թեման այս տարի կդառնա գլոբալ տնտեսությունում նոր հավասարակշռության որոնումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գագաթնաժողովի են ժամանել 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների 39 նախարարներ եւ ընկերությունների 870 ղեկավարներ: Համաժողովի շրջանակներում կկայանան 100-ից ավելի միջոցառումներ: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, համաժողովի կենտրոնական միջոցառումը կդառնա լիագումար նիստը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի եւ Ավստրիայի Հանրապետության ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնի մասնակցությամբ, որը տեղի կունենա հունիսի 2-ին: ՊՄՏՀ-ի հիմնական միջոցառումները կկայանան հունիսի 1-ից մինչեւ 3-ը: Գլխավոր նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հիմնական համաշխարհային տնտեսական միտումները, միջազգային օրակարգի հանգուցային թեմաները: Անցյալ տարվա համաժողովին մասնակցել Է շուրջ 12 հազար մարդ աշխարհի 130 երկրներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում