Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պենտագոնը նոր հետախուզական ստորաբաժանում Է ստեղծում Եվրոպայում

Պենտագոնը նոր հետախուզական ստորաբաժանում Է ստեղծում Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնն աշխատում Է «հետախուզության տեխօժանդակության ծառայության» ստեղծման վրա, որը կգործի Բալկաններում եւ Արեւելյան Եվրոպայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RT-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետգնումների պորտալում զետեղված պարտավորագիրը:

Փաստաթղթի համաձայն՝ հունիսին խմբին կես տարով կուղարկեն Եվրոպա: Ստորաբաժանումը կտեղաբաշխեն Գերմանիայում, Իտալիայում եւ Կոսովոյում: Ըստ որում հայտամրցույթում նշված Է, որ ծառայության պատասխանատվության գոտին կտարածվի նաեւ Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Մերձբալթիկայի երկրների վրա:

Նոր ծառայության խնդիրների մեջ կմտնեն հետախուզական տվյալների վերլուծությունը, հետախուզական գործողությունների պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաեւ տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովումը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ օժանդակումը: Ամբողջ ստացված տեղեկատվությունը ստորաբաժանումը կուղարկի անմիջականորեն Պենտագոնի ղեկավարությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am