Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկմամբ անհարգալից վերաբերմունք Է դրսեւորել ՉԺՀ-ի նկատմամբ. Թրամփ

ԿԺԴՀ-ն հրթիռային փորձարկմամբ անհարգալից վերաբերմունք Է դրսեւորել ՉԺՀ-ի նկատմամբ. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի կողմից հերթական հրթիռային փորձարկումը ոչ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում Է Կորեական թերակղզու խնդիրների լուծմանն օժանդակելու Չինաստանի ջանքերի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 29-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Հյուսիսային Կորեան բավականին անհարգալից վերաբերմունք դրեսեւորեց իր հարեւան Չինաստանի նկատմամբ՝ արձակելով եւս մեկ բալիստիկ հրթիռ… Բայց Չինաստանը շատ Է ջանում (օգնել կարգավորելու հյուսիսկորեական խնդիրը)»,- գրել Է նա Twitter-ում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հյուսիսային Կորեան մայիսի 29-ի առավոտյան կատարել Է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 21-ին: Արձակումն իրականացվել Է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքի շրջանից: Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց տվյալներով՝ հրթիռի թռիչքը շարունակվել Է վեց րոպե, այն անցել Է 450 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սիմանեի պրեֆեկտուրայի Օկի կղզիներից 300 կիլոմետր եւ Նիգատայի պրեֆեկտուրայի Սադո կղզուց 500 կիլոմետր հեռավորության վրա:

Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել Է 100 կիլոմետր: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ կատարվել Է «Սքադ» տիպի միջին հեռահարության հրթիռի արձակում:

Հերթական արձակմանը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արձագանքը հետեւել Է անհապաղ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրել Է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եւ խոստացել Է «ԱՄՆ-ի հետ մեկտեղ ձեռնարկել կոնկրետ քայլեր Հյուսիսային Կորեային զսպելու համար»:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը դատապարտել Է արձակումն, այն որակելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում», եւ խոստացել Է «խիստ միջոցներ» ձեռնարկել Հյուսիսի դեմ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am