Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Gucci-ն պայուսակների հավաքածուն նվիրել Է հին հունական գինու աստվածին

Gucci-ն պայուսակների հավաքածուն նվիրել Է հին հունական գինու աստվածին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gucci իտալական նորաձեւության տունը համալրել Է խաղողագործության եւ օրգիայի հին հունական աստված Դիոնիսիոսին նվիրված Dionysus հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Luxurylaunches-ը: 
Հավաքածուում հայտնվել Է պայուսակի նոր մոդել: Այն ստեղծվել Է թավշակաշվից եւ զարդարված Է վագրի գլխով: Առասպելի համաձայն, հենց այդ կենդանու մեջքին նստած Է Դիոնիսիոսը հատել Տիգրիս գետը: Այս պայուսակները վաճառքում կհայտնվեն աշնանից, բայց այժմ արդեն հասանելի են նախնական պատվերի համար եւ կնստեն 3800 դոլար:
Gucci իտալական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1921 թվականին մոդելագործ Գուչո Գուչիի կողմից: Ներկայում ընկերությունը մասնագիտանում Է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների եւ տեքստիլի թողարկման բնագավառում: 
2015 թվականի հունվարից Gucci-ի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է մոդելագործ Ալեքսանդրո Միկելեն: Նոյեմբերի կեսերին նա դիզայնի բնագավառում արժանացել Է International Designer Award միջազգային մրցանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am