Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հունաստանի խորհրդարանը պաշտպանեց խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթը

Հունաստանի խորհրդարանը պաշտպանեց խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը քվեարկել Է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փաստաթուղթը ենթադրում Է հարկերի բարձրացում եւ թոշակների չափի կրճատում: Այն ընդունելու համար անհրաժեշտ 151 ձայնի դեպքում օրինագիծը պաշտպանել Է 153 պատգամավոր՝ 300-ից:
Քվեարկությունը տեղի Է ունեցել Եվրախմբի նիստի նախաշեմին, որի ընթացքում մայիսի 22-ին մասնակիցները պետք Է գնահատեն բարեփոխումների արդյունավետությունը եւ լուծեն Աթենքին 7,5 միլիարդ եվրոյի չափով հերթական վարկաբաժնի տրամադրման հարցը:
Օտարերկրյա վարկատուները՝ Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպայի կենտրոնական բանկը եւ Եվրոպայի կայունացման մեխանիզմը, պարբերաբար գնահատում են Հունաստանի կողմից իրենց պահանջների կատարումը:
Խորհրդարանում համապատասխան օրինագծի շուրջ քվեարկության ընթացքում Աթենքի կենտրոնում բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի տնտեսական քաղաքականության հետագա խստացման դեմ: 
Բողոքի ակցիաներին մասնակցել Է շուրջ 10 հազար մարդ: Բողոքավորներից ոմանք սկսել են հրկիզիչ խառնուրդով շշեր նետել ոստիկանների վրա, ի պատասխան նրանք արցունքաբեր գազ են կիրառել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am