Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է օծվել

Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակի խաչքար է օծվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն:

Միջոցառմանը մասնակցել են Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոյան, քաղաքապետարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայում Հայ Առաքելալական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը, ինչպես նաև՝ Բասկերի Երկրում և Իսպանիայի այլ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Ադոնցն իր խոսքում շնորհակալություն է հայտնել քաղաքապետին խաչքարի տեղադրման հարցում վերջինիս աջակցության, Սան Սեբաստիանի հայ համայնքի նկատմամբ մշտական հոգատար մոտեցման, ինչպես նաև նախկինում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ որոշման ընդունման համար:

Քաղաքապետ Էնեկո Գոյան հավելեց, որ տեղադրված խաչքարը, բացի իր խորհրդից և մշակութային ժառանգության հոյակերտ օրինակ հանդիսանալուց, նաև երկու ժողովուրդների եղբայրության և բարեկամության առհավատչյան է։ Նա նշել է, որ ուրախ է ունենալ հայկական բազմադարյա մշակությի մի փոքրիկ ներկայություն իրենց քաղաքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am