Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել

 Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանության առջև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անցկացրել են բողոքի ցույց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցույցի մասնակիցները պարզել են Հայաստանի, Իսրայելի դրոշները, Ցեղասպանությունը նկարագրող լուսանկարներ:

Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հրապարակել է ցույցից տեսանյութ: «Նրանք 1915 թվականին ցանկանում էին սպանել հայ ժողովրդի գենը: Այստեղ կոտրված, կեղեքված, բռնաբարված, սպանված, բայց վերստին հարություն առած հայի սերունդներն են կանգնած: Նրանք երբեք չեն մոռանա տեղի ունեցածը և կշարունակեն պայքարը` հանուն արդարության»,- իր ելույթում նշել է ցույցի մասնակից հոգևորականներից մեկը:   

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. Առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am