Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում բացվել է «Վերսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» ցուցահանդեսը

Երևանում բացվել է «Վերսկիզբ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը 
Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի  պատմության թանգարանում մարտի 29-ին կայացել է «ՎԵՐՍԿԻԶԲ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և համանուն գրքի շնորհանդեսը՝ բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարևորելով սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում, ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացնում, օգտագործում պետական աջակցության բոլոր գործիքները՝ օգնելու նրանց ինտեգրվել Հայաստանի գործարար միջավայրին, համալրել ՓՄՁ համայնքը և կյանքի կոչել իրենց գործարար ծրագրերը։ Այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեզ աջակցում են մեր գործընկերները` միջազգային կառույցները, որոնց մեջ կցանկանայի հատուկ առանձնացնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, որն  իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» չափազանց կարևոր և արդիական ծրագիրը։ Օգտվելով այս պատեհ առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հանտնել GIZ-ին արդյունավետ գործակցության համար», - իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է. «Հայաստանը ապաստան է տվել ավելի քան 20 000 սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը: Այս հյուրընկալ քայլի համար հայ հասարակությունն ու ՀՀ կառավարությունն արժանի են գնահատանքի: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնեցին իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից և հաճախորդամետ մոտեցումից: Ուրախ եմ, որ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է  սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը»: 

ՀՀ Սփյուռքի նախարարության անձնակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշել է, որ սիրիահայերը կարող են օրինակ ծառայել սփյուռքի մնացած ներկայացուցիչների համար, որոնք, տեսնելով նրանց ոգևորությունն ու եռանդը, նույնպես կինտեգրվեն և կհաստատվեն Հայաստանում:

Խոսելով Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի համայնքի անունից՝ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն ասել է. ««ՎԵՐՍԿԻԶԲ» գիրքը շոշափելի ապացույց է առ այն, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած հայերը կարողացան սկսել և վերսկսել իրենց բիզնեսները իրենց հայրենիքում: Այս առումով գիրքը կարող է ոգևորել այլոց՝ գալ Հայաստան և ներդրումներ կատարել իրենց հայրենիքում:» 

Ներկայացնելով «ՎԵՐՍԿԻԶԲ» գրքի հիմնական գաղափարը՝ ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Գերմանիայի դեսպանին՝ գրքի համար նախաբան տրամադրելու համար: 

«Այս ցուցահանդեսում ներկայացված են գրքում տեղ գտած հաջողությունների պատմությունների հերոսները: Նրանք տարբեր սեռի, տարիքի, փորձառության, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդիդկ են, որոնք, սակայն, ունեն միևնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ այսկերպ ոգեշնչել այլոց՝ հետևելու իրենց օրինակին»,- հավելել է ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավարը: 

Հանդիսավոր բացումից հետո լուսանկարները ցուցադրվելու են Երևան Մոլում` մարտի 30-ից մինչև ապրիլի 12-ը, և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am