Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական ընկերությունը շրջայություններ Է կազմակերպում դեպի խորտակված «Տիտանիկ»

Բրիտանական ընկերությունը շրջայություններ Է կազմակերպում դեպի խորտակված «Տիտանիկ»

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Blue Marble Private ընկերությունը դեպի խորտակված «Տիտանիկ» սուզման տոմսերի վաճառք Է սկսել, շրջագայությունները կսկսվեն 2018 թվականից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին: 
Ընկերության մտահղացմամբ՝ ութօրյա տուրիստական երթուղին կմեկնարկի Կանադայի Նյուֆաունդլենդում, որտեղից ճանապարհորդներին պլանավորվում Է հասցնել «Տիտանիկի» խորտակման վայր: Զբոսաշրջիկներն ավելի քան 3200 մետր խորությունում նավի մոտ կիջնեն հատուկ բատիսկաֆով՝ պատրաստված տիտանից եւ ածխածնային մանրաթելից:    
Էկզոտիկ շրջագայության տոմսը կարժենա 105 հազար դոլար: Գնաճի հաշվառմամբ այս գումարը համարժեք Է հանրանավի առաջին դասի տոմսի սկզբնական գնին: Այդուամենայնիվ, դեպի «Տիտանիկ» առաջին սուզման ազատ տեղեր արդեդ չեն մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am