Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Ամերիաբանկը տնտեսության որոշ ոլորտների աշխատակիցների համար հատուկ առաջարկներով է հանդես գալիս

Ամերիաբանկը տնտեսության որոշ ոլորտների աշխատակիցների համար հատուկ 
առաջարկներով է հանդես գալիս

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկն իր հաճախորդների համար առավել թիրախավորված բանկային պրոդուկտներ առաջարկելու նպատակով հանդես է գալիս տնտեսության որոշակի ճյուղերի աշխատակիցների համար նախատեսված նոր` հատուկ ծրագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության, արդարադատության, առողջապահության, հաշվապահական հաշվառման, աուդիտի, ապահովագրության և վարկային կազմակերպությունների, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտի աշխատակիցների համար բանկային մի շարք ծառայությունների արտոնյալ պայմաններ: 

Ամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով` այդ ոլորտների համար իրենք կատարում են բավականին գրավիչ առաջարկներ: Մասնավորապես,  առաջարկվում է տարեկան 15-18 տոկոս վարկային գիծ կամ օվերդրաֆտ` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 8-ապատիկի չափով և անգրավ սպառողական վարկեր` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 12-ապատիկի չափով:

«Բանկի բոլոր վարկային ծառայությունները տվյալ ոլորտի բոլոր աշխատողներին առաջարկվելու է մինչև 1 տոկոս զեղչով: Անշարժ գույքի գրավով վարկերի պարագայում վարկ/գրավ հարաբերակցությունը բանկում գործող սահմանաչափից 15 տոկոսով ավելի է սահմանվելու»,-ասաց Բարսեղյանը` հավելելով, որ քարտային վճարումների հետ կապված սպասարկման վճարները նույնպես զեղչված են, ընդ որում՝ ինտերնետ/մոբայլ և հեռախոսային բանկինգ ծառայությունները կտրամադրվեն անվճար:

Նրա խոսքով` որոշակի մեխանիզմներ կան նախատեսված, որ առանց վարկունակության գնահատման տվյալ ոլորտի հաճախորդներին որոշակի սահմանափակումներ կտրամադրվեն:

Վերջում Բարսեղյանը հավելեց, որ նշված ոլորտի աշխատողների համար ընդամենը 5000 դրամով տրամադրում են «ոսկյա» քարտեր, ընդ որում առաջիկայում 100 հազար դրամից ավելի շրջանառություն ունեցող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալու «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու երկու տոմս: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ