Տնտեսություն

Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը

2 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հնարավոր է համարում հարևան Իրանի հետ առևտրաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի հասցնելը: Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետը նշեց, որ վերջնական բանակցություններ են վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք: Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել ենք օգտագործել Մեղրու հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով, Իրանի հետ առևտրաշրջանառությունը չափազանց փոքր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: «Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ընդգծեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում