1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովին

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 
համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի խնդիրն է ՀՀ քաղաքացուն համոզել, թե ինչու պետք է իր ձայնը տա հենց այդ դաշինքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 25-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովին ելույթի ժամանակ նշեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:Նրա կարծիքով` հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի ընտրություններին հայտ ներկայացրած  կուսակցությունների առաջնորդների երեք չափորոշիչներին:

«Առաջինը կուսակցությունների առաջնորդների ազնվությունն ու անկեղծությունն է, երկրորդը նրանց խնդիրներ լուծելու կարողությունը, իսկ երրորդը՝ նրանց ծրագրերի տեսլականի ամբողջությունը»- ասաց Օսկանյանը` հավելելով, որ իրենց դաշինքն ամբողջությամբ բավարարում է այս երեք սկզբունքները:

Վարդան Օսկանյանը երկու հարցում իրեն անթերի է համարում` հայրենիքի նվիրումն ու պետական համակարգում ազնիվ աշխատանքը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չէր համաժողովին, սակայն տեսաուղերձ էր ուղղել, որտեղ նշեց, որ համաժողովն ուղղված է միասնության, ուժի, արդարության և ժողովրդավարության համար պայքարին:

«Գործնական հանդիպումներից հետո կվերադառնամ միանալու համար այս աննախադեպ միասնությանը: Հաջողություն եմ մաղթում մեր ողջ ժողովրդին, քանի որ ապրիլի 2-ին մենք, վերջապես, հաղթելու ենք»,- նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:

Րաֆֆի  Հովհաննիսյանի տեսաուղերձի ավարտից հետո ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով անդրադարձավ Հայաստանին ուղղված գլոբալ մարտահրավերներին: Նրա խոսքով` հարկավոր է գործել գրագետ, հստակ և վճռական, քանի որ սխալվելու իրավունք չկա:

«Բոլորիս համար ամենակարևոր հարցն Արցախի անվտանգությունն է: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին նախընտրական այս փուլում քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից` հասարակությանը չմղել պոպուլիզմի և անհիմն խոստումների թակարդը»,-ասաց նա` հավելելով, որ այս ընտրությունները շրջադարձային են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]