Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի կառավարությունը հաստատեց նպաստների բազային չափերը

Հայաստանի կառավարությունը հաստատեց նպաստների բազային չափերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց 2017 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների, արտահերթ օգնության և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ընդունված որոշմամբ ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափերը կկազմեն 18 հազար դրամ: «Հաստատվում են նաև միանվագ օգնությունների չափերը՝ երեխայի ծննդի համար՝ 50 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ասատրյանը:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի չափը կրկին կկազմի 18 հազար դրամ:

Կառավարությունը սահմանել է ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմա­նային միավորը, ընտանեկան նպաuտի բազային մաuի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 18000 դրամ.

3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

Սահմանվել են սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմա­նային միավորը և չափը`

1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:

5. Սահմանել հրատապ oգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ oգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am