Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան կապակցությամբ հուշ-ցերեկույթ անցկացվեց

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան կապակցությամբ հուշ-ցերեկույթ անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98-ամյակի կապակցությամբ հունվարի 20-ին`Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում հուշ-ցերեկույթ տեղի ունեցավ: Ցերեկույթին ներկա էին բազմաթիվ մտավորականներ: Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը խոսեց բանաստեղծի 100-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրերի մասին: «Ցանկանում ենք հրատարակել Կապուտիկյանի պոեզիայի և արձակի ընտրանիները, քանի որ դրանք անգամ գրախանութներում չկան, համագործակցելով Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական և Երևանի պետական համալսարանների հետ` տարբեր լեզուներով թագմանելու ենք նրա ստեղծագործությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դեմիրճյանը:

Տուն-թանգարանի վարիչի խոսքով`ինքը սցենար է մշակել, որի հիման վրա ցանկանում են կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: «Այդ հարցով դիմել եմ Արտավազդ Փելեշյանին. նա խոստացավ կարդալ սցենարը: Հուշանվերներ` գրիչներ, պոստերներ արտադրելու մտադրություն կա»,-ընդգծեց Արմենուհի Դեմիրճյանը և հավելեց, որ գուցե կոնֆետներ արտադրվեն, որոնց վրա պատկերված լինեն Կապուտիկյանի մանկական սեղծագործությունների հերոսները:

Թանգարանի աշխատակցուհի Անահիտն ասաց, որ Սիլվա Կապուտիկյանը կենսուրախ անձնավորություն էր, որի ծննդյան արարողությանը սեղանի շուրջ էին հավաքվում անվանի ստեղծագործողներ:

Սիլվա Կապուտիկյանը ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագիր:

1936-1941 թվականներին Կապուտիկյանը սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին է հաճախել։

Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Եղել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին Խորհրդային Միության տարբեր երկրներում։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների, կոչումների, շքանշանների։ Բանաստեղծը կյանքից հեռացել է 2006 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am