Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ սանիտարական և անասնաբուժական չափանիշները վերահսկվելու են ազգային ծառայությունների կողմից

ԵԱՏՄ սանիտարական և անասնաբուժական չափանիշները վերահսկվելու են ազգային 
ծառայությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ում գոյություն ունեն ընդհանուր սանիտարական և անասնաբուժական չափանիշներ, որոնք ընդունվել են անդամ պետությունների կողմից: Ինչպես հունվարի 16-ի ասուլիսում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, այս ընդհանուր չափանիշները վերահսկվելու են երկրների ազգային ծառայության կողմից:

«Ինչ-որ խախտում արձանագրելու դեպքում ազգային ծառայությունը հաղորդում է Եվրասիական մարմիններին, որը և վերացնելու է այդ խախտումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վալովայան:

Վալովայայի խոսքով` եթե որևե անդամ պետություն չի ընդունելու մեկ այլ անդամ պետության ազգային ծառայության՝ խախտման մասին եզրակացությունը, ապա կարող է բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը կամ, ծայրահեղ դեպքում, դիմել դատարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am