Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Նոր գիրք» 3/30. «Մարիո», «Չի վաճառվում», «Երգչախումբը ցրվել է», «Ծուռ Դավիթը», «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

«Նոր գիրք» 3/30. «Մարիո», «Չի վաճառվում», «Երգչախումբը ցրվել է», «Ծուռ 
Դավիթը», «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության կայքում ընթերցասերները հնարավորություն ունեն ծանոթանալու դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել:

Ավետիք Մեջլումյանի «Մարիո» վեպը համակարգչային խաղի հայտնի հերոսի՝ Մարիոյի պատմությունն է: Նինթենդոյի միջանցքներում և ստորգետնյա աշխարհներում Մարիոյի վտվտումներն անսպասելի առնչություն ունեն մեր իրականության հետ:

Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։ Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում» գրքի խմբագիրը Համբարձում Համբարձումյանն է: Երևան, «Անտարես», 2016, 336 էջ (XXI. մատենաշար):

Ավագ Եփրեմյանը վերջերս ընթերցասերների դատին է հանձնեց իր  «Երգչախումբը ցրվել է» բանաստեղծությունների ժողովածուն: Երևան, «Անտարես», 2016, 192 էջ:

«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է Ժուլիետ Սոմանդի «Ծուռ Դավիթը» գիրքը: Սասունի այս պատանի հսկան ունի մեծ ու բարի սիրտ, խոշոր ձեռքեր: Նա միշտ առանց դիտավորության ինչ-որ բան է կոտրում. չափազանց ուժեղ է: Երբ Դավթին ուղարկում են սարերում հոտն արածեցնելու, սասունցիները պետք է արդեն հասկանան իրենց գլխի գալիքը: Ժուլիետ Սոմանդի և Ժյուլի Գռուժոյի «Ծուռ Դավիթը» մեր էպոսի գլխավոր հերոսի պատմությունն է ամենափոքրերի համար:


«Զանգակ» հրատարակչությունն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների դատին է հանձնում Ջ. Ք. Ռոուլինգի «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գիրքը: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն էր, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ էին վերաբերվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին: Անգլերենից թարգմանել է Ալվարդ Ջիվանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am