Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 21.12.2016

Սպասվող լրահոս. 21.12.2016

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր` դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Հասան Ռոհանին:Այցի շրջանակում Իրանի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի,վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

Երևանի պետական համալսարանում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը կամփոփի ընթացիկ տարվա գործունեությունը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ կներկայացնի վերջին շրջանում համաշխարհային զարգացումների կիզակետում հայտնված «Իսլամական պետության» վերաբերյալ իրականացրած հետազոտությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշպան Արման Թաթոյանը և Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան կստորագրեն երկու հաստատությունների միջև համագործակցության մասին հուշագիր, որից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Ավելի ուշ ԵՊՀ-ում տեղի կունենա հանդիպում ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի հետ:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա կներկայացնի պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները:

Գյուղատնտեսության նախարարության մեկ այլ գերատեսչություն ևս ամփոփիչ ասուլիսով հանդես կգա: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության երեք տեսչություններ կներկայացնեն ընթացիկ տարում կատարած աշխատանքները:

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի 2016թ. ընթացքում ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների, մասնավորապես՝ ՀՀ–ում ծնելիության վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունների գնահատմանն ու ՀՀ-ում բնակարանային պահանջարկի բացահայտմանն ուղղված հետազոտության արդյունքները:

Ընթացիկ տարվա աշխատանքները, գրանցված ձեռքբերումներն ու ոլորտում առկա խնդիրները կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

Կանցկացվի Երևան-Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեկ-Քիշնև-Մինսկ տեսակամուրջ՝ «Անկախ պետությունների համագործակցության 25 տարին. կորուստների և ձեռքբերումների ուղին» թեմայով։ Միջոցառման մասնակիցները կներկայացնեն, թե 25 տարվա ընթացքում ինչ արդյունքներ են գրանցել ԱՊՀ անդամ երկրները։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am