Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղազախստանի դեսպանը հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների հետ քննարկել է տեղեկատվության ոլորտում համագործակցությունը

Ղազախստանի դեսպանը հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների հետ քննարկել է 
տեղեկատվության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը տեղի է ունեցել դեսպան Թիմում Ուրազաևի և հայաստանյան առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրների և ղեկավարների հանդիպումը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ինֆորմացիոն ոլորտում հայ-ղազախական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում առկա ինֆորմացիոն ակտուալ թրենդերի վերաբերյալ:  

Դեսպանը շնորհավորել է Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մեր երկրի անկախության 25-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ իրադարաձությունն ընթացիկ տարում եղել է Հայաստանի ինֆորմացիոն հիմնական թեման: Դեսպանն ընդգծել է ԶԼՄ-ների առանցքային դերը ժամանակակից աշխարհում, որի նշանակությունը մեծանում է երկրների հասարակական-քաղաքական և աշխարհաքաղաքական կյանքում: Դեսպանը ներկայացրել է այն միջազգային ծրագրերը, որոնք իրականացվում են Ղազախստանի նախաձեռնությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձել են ինֆորմացիոն քաղաքականության առանձնահատկություններին և իրենց գործունեության առաջնային ուղղություններին: Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը Ղազախստանի դեսպանատան հետ` երկու երկրների հասարակական-քաղաքական և փորձագիտական շրջանակների համար կարևոր իրադարձությունները ներկայացնելու միջոցով, ստեղծել փոխադարձ  և հավաստի տեղեկատվություն ներկայացնող «ալիք», ինչպես նաև շարունակել տարբեր թեմաներով Ղազախստանում պրես-տուրերի կազմակերպումը:

Հայաստանի հեռուստառադիոընկերությունների և գործակալությունների ղեկավարներն ու գլխավոր խմբագիրները հանդես են եկել տեղեկատվության ոլորտում համագործակցության ակտիվացման օգտին. մասնավորապես, «Արմենպրես» գործակալության ղեկավարը, «168 ժամ», «Հայաստանում Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի գլխավոր խմբագիրները և «ԱՌԿԱ» գործակալության խմբագիրն առաջարկել են իրականացնել տեղեկատվության փոխանակում և նպաստել հեռուստաալիքների  բացմանը` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:  

Ղազախստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ակտիվորեն օգտագործել Եվրասիական մեդիա ֆորումի հարթակը` տեղեկատվության փոխանակման և արտերկրի գործընկերների հետ կապերի հաստատման նպատակով:

Միջոցառման արդյունքներով հանդիպման մասնակիցները պատաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարաձությունների օբյեկտիվ ներկայացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի երկու երկրների միջև վստահության պահպանմանն ու ավելի սերտ համագործակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am