Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀ Աժ պատգամավորներ Գագիկ Մելիքյանին ու Կարեն Բոթոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով գործընկերներին՝ ԱԺ ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով գործող համագործակցության մակարդակից և հանդիպումների հաճախականությունից:

«Մեր երկու խորհրդարանների միջև այս տարիների ընթացում հաստատվել են շատ ջերմ մարդկային և գործնական հարաբերություններ, ինչը, կարծում եմ, երկու խորհրդարանների համար էլ ամենադրական ամփոփումը պետք է համարել»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Արցախ կատարած յուրաքանչյուր այցելություն կարևոր առիթ է երկու խորհրդարարանների միջև փոխշահավետ շփումները զարգացնելու համար, հատկապես, հաշվի առնելով միջազգային հարթակներում Արցախի` ներգրավված լինելու խոչընդոտները:

«Հայաստանի խորհրդարանական բոլոր պատվիրակությունների համար Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը գերակա խնդիր են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդարանականներն, այնուհետև, քննարկել են տարածաշրջանին, աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև առաջիկա փոխգործակցությանը վերաբերող  հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

ՀՀ խորհրդարանականներն այցի շրջանակում կհանդիպեն Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և կմասնակցեն մի շարք այլ միջոցառումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am