Ստամբուլի հայկական «Ժամանակ»-ը 109 տարեկան է
16:32, 28 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ժամանակ» հայալեզու պարբերականը հոկտեմբերի 28-ին բոլորում է 109-րդ տարեդարձը:
Օրաթերթը 1908 թվականին հիմնել են Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները, ովքեր ժամանակի արևմտահայ մտավորականության կարևոր դեմքերից էին: Ներկայում պարբերականի գլխավոր խմբագիրը նրանց սերնդի շարունակողն է` Արա Գոչունյանը:
Պարբերականը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել ինչպես Թուրքիայի հայ համայնքի խնդիրները, այնպես էլ Հայաստանի ներսում և հայկական սփյուռքում կատարվող կարևոր ու նշանակալի իրադարձությունները:
«Արմենպրես»-ը շնորհավորում է «Ժամանակ» -ի իր գործընկերներին պարբերականի հիմնման տարեդարձի առթիվ` մաղթելով երկար տարիների բեղուն ու արդյունավետ աշխատանք:
Լուսանկարը` AFP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում