Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսուլի ազատագրումից հետո Իրաքյան Քրդստանն անկախություն Է պահանջելու

Մոսուլի ազատագրումից հետո Իրաքյան Քրդստանն անկախություն Է պահանջելու

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստան ինքնավար տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին ակնկալում Է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խոբավորման զինյալներից Մոսուլ քաղաքի ազատագրումը տեղի կունենա երեք ամսից ոչ ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտնել Է DPA գործակալությունը:

«Եթե այսուհետեւ Էլ ամեն ինչ հարթ ընթանա, ես կարծում եմ, որ քաղաքը կարող Է ազատագրվել երեք ամսից ոչ ուշ»,- ասել Է Բարզանին:

Նա ընդգծել Է, որ Իրաքյան Քրդստանը Մոսուլի նկատմամբ վերահսկողության վերականգնումից հետո ձգտելու Է անկախության: «Մոսուլի ազատագրումից անմիջապես հետո մենք հանդիպում կունենանք Բաղդադի մեր գործընկերների հետ եւ կսկսենք քննարկել մեր անկախությունը: Մենք չափազանց երկար ենք սպասել»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am