Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 27-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն:

Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, «Բերդապար» հուշակոթողին` ևս մեկ անգամ ոգեկոչելով այն հայորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am