Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է կրճատվել

Ադրբեջանի ռազմական բյուջեն շարունակում է կրճատվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը:

2017 թվականի համար երկրի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված են 1 մլրդ 615 մլն 359.868 հազար մանաթի չափով, որից 1 մլրդ 486 մլն 905.140 հազար մանաթը նախատեսվում է պաշտպանական ուժերի, 122 մլն 700.302 հազարը` ազգային անվտանգության ծախսերի, իսկ 2 մլն 642.144 հազար մանաթը` պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում կատարվելիք ուսումնասիրությունների համար:

Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար նախատեսված ծախսերը կազմել են 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմել է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը, իսկ 2015 թվականի բյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը պետք է կազմեր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը:

Այս ամենը նշանակում է, որ վերջին 2 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն կրճատվել է ավելի քան 2 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am