Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Ջերսիում գնացքի աղետի պատճառների հետաքննությունը կտեւի 7-ից 10 օր

Նյու Ջերսիում գնացքի աղետի պատճառների հետաքննությունը կտեւի 7-ից 10 օր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հոբոքեն քաղաքի (Նյու Ջերսիի նահանգ) երկաթուղային կայարանում մերձքաղաքային ուղղության գնացքի աղետի պատճառների հետաքննությունը, որի հետեւանքով զոհվել Է մեկ եւ տուժել 114 մարդ, կտեւի մեկ շաբաթից մինչեւ տասն օր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին սեպտեմբերի 29-ին միջադեպի վայրի մերձակայքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Բելլա Դին Զարը:

Նա ընդգծել Է, որ մասնագետներն այս պահին պատրաստ չեն խոսելու աղետի պատճառների մասին:       

Միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 29-ի առավոտյան: Գնացը, որում եղել Է ավելի քան 250 ուղեւոր, առայժմ անհայտ պատճառներով կայարանին մոտենալուց առաջ չի նվազեցրել արագությունը՝ աղետի ենթարկվելով գործնականում առավելագույն ընթացքով: Շարժակազմը մխրճվել Է երկաթուղու վերջնամասում կանգնած արգելակային թափարգելի մեջ, ինչից հետո խոյահարել Է կառամատույցը՝ քանդելով կայարանի շվաքարանը պահող մետաղական հենարանները: Դրա հետեւանքով առաստաղն ընկել Է առաջին վագոնի կտուրի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am