Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում մոլեգնում Է «Մեգի» թայֆունը, ավելի քան 200 հազար մարդ Է տարհանվել

Չինաստանում մոլեգնում Է «Մեգի» թայֆունը, ավելի քան  200 հազար մարդ Է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ֆուցզյանի նահանգում մոլեգնող «Մեգի» («Նանյույ») թայֆունի պատճառով զոհվել Է մեկ մարդ, 212 հազարը տարհանվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան «Մեգի» թայֆունը հասել Է մայրցամաքային Չինաստանի արեւելյան ափեր: Իշխանությունները հայտարարել են շտապ արձագանքման երրորդ մակարդակ եւ աշխատանքային խմբեր ուղարկել Գուանդունի, Ֆուցզյանի, Չժեցզյանի, Ցզյանսիի եւ Հունանի նահանգներ՝ օգնություն ցուցաբերելու եւ տարերքի հետեւանքները վերացնելու համար:

Նախարարության տվյալների համաձայն՝ թայֆունից տուժել են 8 քաղաքներ եւ Ֆուցզյանի նահանգի 43 գավառներ, աղետի գոտում հայտնվել Է 233 հազար մարդ:

Ավելի վաղ թայֆունն անցել Է Թայվան կղզու տարածքով, որտեղ տարերքից զոհվել Է չորս եւ վերքեր Է ստացել 527 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am