Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի են «Արդյունավետ գիտաշխատող-2016» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Արդյունավետ գիտաշխատող-2016» մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդյունավետ գիտաշխատող-2016» մրցույթում հայագիտություն և հումանիտար գիտությունների բնագավառում հաղթող ճանաչված 15 գիտաշխատողներից 7-ը Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչներն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «ՀՀ ԳԱԱ համակարգում այս ցուցանիշը թերևս ամենաբարձրն է: Անկասկած հպարտանալու առիթ է: Բայց նաև մտորելու շատ բան կա... շահառուների մեջ երիտասարդ մարդ չկա»,-գրել է Ավետիսյանը:

«Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթում այս տարի հաղթող են ճանաչվել 97 գիտաշխատողներ` գիտության տարբեր ոլորտներում: ՀՀ ԿԳ նախարարի 2016 թ. սեպտեմբերի 24-ի հրամանով հաստատվել է  «Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթի շահառուների ցուցակը: ՀՀ պետական բյուջեից նրանց հավելավճարներ կտրամադրվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am