Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանը վերջին տարիներին կատարված ակնհայտ փոփոխություններ է տեսնում Գյումրիում

Վաչե Տերտերյանը վերջին տարիներին կատարված ակնհայտ փոփոխություններ է տեսնում Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում վերջին տարիներին իրականացված փոփոխություններն ակնհայտ են՝ քաղաքն ավելի շեն ու բարգավ է դարձել: Լրագրողների հետ սեպտեմբերի 25-ին Գյումրիում ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հավելելով, որ Գյումրին Հայաստանի խորհրդանիշ-քաղաքներից մեկն է՝ իր պատմությամբ, մշակույթով, կենցաղով ու արտաքին տրամադրությամբ: Նա այս անգամ քաղաք է այցելել  «Գյումրու օրվա» տոնակատարություններին մասնակցելու համար։

«Ամեն անգամ Գյումրին տոնական տեսնելով՝ մենք բերկրանք ենք ապրում: Սա հերթական տոնն է, որ մենք նշում ենք ու ես առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ այս տոնակատարությանը ու  մեծ ոգևորությամբ եմ մասնակցում: Կարևոր է, որ Գյումրիում  կա շարժում ու առաջընթաց և ռեալ իրականացրած աշխատանք: Շատ տարիներ առաջ Գյումրիում ավելի շատ անմխիթար վիճակ ունեինք, քան հիմա։ Բնականաբար, աշխատանքի ծավալները շատ են, հնարավորությունները՝ սահմանափակ, բայց և՛ կառավարությունը, և՛ համայնքն իր սեփական միջոցների հաշվին հնարավոր ամեն ինչն անում են Գյումրու համար ու Գյումրու բնակիչների համար բարեկեցիկ միջավայր ապահովելու, ենթակառուցվածքների և համակարգային խնդիրները լուծելու»,- նշեց Վաչե Տերտերյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի Գյումրիում կարձանագրվի էլ ավելի դրական տեղաշարժ՝ Գյումրիում իրականացվելիք վարկային ծրագրի շնորհիվ:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am