Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բելգիացի տասը երեխաներ դպրոցում սովորելու են առանց դասերի եւ ուսուցիչների

Բելգիացի տասը երեխաներ դպրոցում սովորելու են առանց դասերի եւ ուսուցիչների

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում Է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու Է ինքնակրթությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը,  հայտնել Է բելգիական RTBF հեռուստաալիքը:

Դպրոցում, որում ընդգրկել են 6-ից մինչեւ 16 տարեկան տասը աշակերտների, չեն լինելու դասեր, քննություններ եւ նույնիսկ ուսուցիչներ, նշում Է հեռուստաալիքը: Ուսումնական հաստատությունում ներկա են լինելու միայն երեք մեծահասակ «ուղեկցողներ», որոնք կկարողանան աջակցություն ցուցաբերել սովորողների ինքնակրթությանը: Ինչպես պարզաբանել Է դպրոցի համահիմնադիրներից մեկը՝ Սյուզան Քլինը, նրանք «երեխաներին ժամանակ եւ ազատություն են տրամադրելու՝ ուսումնասիրել այն, ինչ իրենք են ցանկանում կամ կցանկանան (…), իրական կյանքին ուղղակի բախման պայմաններում: Այդ դպրոցի աշակերտները սովորելու են իրենց բնորոշ անհատական գործելաձեւով, սեփական ռիթմով:  

Ուսումնական հաստատությունն օգտագործում Է ամերիկյան Sudbury Valley School-ի փորձը, որն ԱՄՆ-ում ստեղծվել Է 50 տարի առաջ: Sudbury Valley School-ի համակարգով ուսուցումը կառուցված Է հետաքրքրասիրության, ցանկության եւ երեխայի՝ ինքնուրույն սովորելու ունակության վրա, այնպես, ինչպես նա Է ցանկանում, այն ռիթմով, որը նրան համապատասխանում Է:

Այդ համակարգի համար հանգուցային են արժեքները՝ մոտիվացիան, ստեղծագործությունը, ազատությունը, հարգանքը եւ  պատասխանատվությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am