Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էջմիածնում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը

Էջմիածնում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողությունը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Սա շատ գեղեցիկ նախաձեռնություն է: Տարիներ շարունակ կրթական ոլորտում աշխատող անձիք օրհնություն են ստանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա ևս մեկ առիթ է, որ կրթության դաշտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ հիշի իր առաքելությունը: Հուսամ` հաջողակ և խաղաղ տարի կլինի բոլորիս համար»,-նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Նա ընդգծեց, որ բարձր հոգևոր արժեքներ ունեցող անհատներից բաղկացած հասարակության ձևավորման գործում շատ կարևոր է դաստիարակության և կրթության դերը, որը պատկանում է կրթության մշակներին` ուսուցիչներին:

Ողջույնի խոսքից հետո տեղի ունեցավ օրհնության արարողությունը: Հնչեցին  հոգևոր երգեր:

«Յուրաքանչյուրիս համար սեպտեմբերի մեկի նախօրեն յուրահատուկ էր: Բոլորս էլ հիշում ենք մեր առաջին քայլերը դեպի դպրոց: Սերը կրթության, գիտության և դպրոցի հանդեպ ձևավորում են ուսուցիչները: Բնական է, որ մենք ուսուցիչներին մշակներ ենք կոչում: Նրանց առաքելությունն է սերմեր ցանել, մշակել և  խնամել այդ սերմերը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,-ասաց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր տաճարը լի էր կրթության ոլորտի ներկայացուցիչներով, հոգևորականներով և հետաքրքրասեր մարդկանցով:

Միջոցառումն ավարտվեց եկեղեցականների կատարմամբ գեղեցիկ շարականով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am