Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը 50 տոկոսով զեղչում է Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի վարձավճարը

Կառավարությունը 50 տոկոսով զեղչում է Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի 
վարձավճարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում գյուղացիական տնտեսությունների կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ ընթացիկ տարում կկիրառվի 50 տոկոս զեղչ: Այդ նպատակով կառավարությունը Ջրային տնտեսության պետական կոմիտեին պահուuտային ֆոնդից հատկացրեց ավելի քան 17 մլն դրամ:

«Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց հաշվարկվող եկամուտների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը նպատակահարմար է՝ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am