Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիան կարող Է Օլիմպիադա-2020-ի մի մասն անցկացնել Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում

Ճապոնիան կարող Է Օլիմպիադա-2020-ի մի մասն անցկացնել Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան քննարկում Է 2020 թվականի Օլիմպիադայի ժամանակ բեյսբոլի եւ սոֆտբոլի մրցումները Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում անցկացնելու հնարավորությունը, որտեղ հինգ տարի առաջ ատոմային Էլեկտրակայանում վթար տեղի ունեցավ ուժգին երկրաշարժից եւ ցունամիից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին հայտնել Է «Կահոկու սիմպո» տեղական առցանց-թերթը:

Թերթի տվյալներով՝ Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ Ֆուկուսիմայի ներկայացուցիչներն այս առիթով Տոկիոյում հանդիպել են սպորտի գործերի նախարար Տամայո Մարուկավայի հետ: Նրանք խնդրել են մրցումներ կամ նախնական մարզումներ անցկացնել պրեֆեկտուրայում, որը խիստ տուժել Է տարերքից եւ ատոմակայանի վթարից:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ պրեֆեկտուրայի կազմակերպության նախագահ Տակումի Նեմոտոն, ինչպես նշում Է թերթը, հայտարարել Է, որ Տոկիոյի Օլիմպիադան թույլ կտար ուշադրություն հրավիրել Ֆուկուսիմայի վերականգնման վրա եւ միջազգային հանրակցությանը շնորհակալություն հայտնել ցուցաբերված օգնության համար:

Իր կողմից, նախարար Մարուկավան խոստացել Է քննարկել այդ խնդրանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am