Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ի մաքսային սահմանի ամբողջ պարագծով կմիասնականացվի տրանսպորտային վերահսկողությունը

ԵԱՏՄ-ի մաքսային սահմանի ամբողջ պարագծով կմիասնականացվի տրանսպորտային վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային սահմանի վերահսկող մարմինների փոխգործակցության կոնսուլտատիվ կոմիտեն օգոստոսի 22-ին Մոսկվայում կոնցեպտուալ կերպով հավանություն Է տվել եվրասիական «հնգյակի» երկրների մաքսային մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսված հրահանգին, որոնք ավտոմոբիլային (խառը) անցակետերի տրանսպորտային վերահսկողություն են իրականացնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությանը:      

Ինչպես պատմել Է Կոնսուլտատիվ կոմիտեի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մաքսային համագործակցության նախարար Մուքայ Քադիրկուլովը, «հրահանգը պետք Է տրանսպորտային վերահսկողության միատեսակ իրականացում ապահովի Միության ամբողջ մաքսային սահմանին»:  

Նաեւ Կոնսուլտատիվ կոմիտեի 10-րդ նիստի ընթացքում քննարկվել Է այն հանձնարարականի մշակումը, որը պետք Է մերձեցնի ԵԱՏՄ-ի երկրների մոտեցումները Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների եւ կենդանիների բացթողումն ավտոմոբիլային (խառը) անցակետերում կազմակերպելու գործում:   

Կոնսուլտատիվ կոմիտեն միաձայն հավանություն Է տվել Միության տարածք ներկրվող ապրանքների եւ փոխադրամիջոցների վերաբերյալ նախնական իրազեկման ինստիտուտի զարգացման նպատակով փորձագիտական խմբի ստեղծմանը: Կոմիտեի նիստում նաեւ քննարկվել են անցակետերում վերահսկող մարմինների փոխգործակցության կատարելագործման մի շարք այլ կարեւոր հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am